Վարչապետի որոշումներ

28 Դեկտեմբերի 2013, 1251 - Ա

Լ. ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ՍԵՐԲԻԱ ԵՎ ԽՈՐՎԱԹԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանին 2014 թվականի հունվարի 13-16-ը գործուղել Սերբիայի Հանրապետություն և Խորվաթիայի Հանրապետություն` փորձի փոխանակման նպատակով այդ երկրների համապատասխան կառույցներում հանդիպումներ ունենալու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լ. Հունանյանի` Սերբիա և Խորվաթիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: