Վարչապետի որոշումներ

27 Դեկտեմբերի 2013, 1244 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1062-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի <<Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ>> պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 922-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 1062-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) <<Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ>> բաժնում`
ա. <<Ս. Սարգսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս>> բառերը փոխարինել <<Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար>> բառերով,
բ. <<Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ>> բառերը փոխարինել <<Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ>> բառերով,
գ. <<Վ. Սարգսյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)>> բառերը փոխարինել <<Վ. Սարգսյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ) >> բառերով,
դ. <<Ա. Սուքիասյան - <<Արարատ>> մշակութային հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր (համաձայնությամբ)>> բառերը փոխարինել <<Ա. Սուքիասյան -Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)>> բառերով.
2) <<Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ>> բաժնում <<Մ. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար>> բառերը փոխարինել <<Մ. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար>> բառերով.
3) <<Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ>> բաժնում`
ա. <<Ռ. Վաթինյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոարվեստի ամբիոնի վարիչ>> բառերը փոխարինել <<Հ. Ավագյան -Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վարչակառավարման աշխատանքների գծով պրոռեկտոր>> բառերով,
բ. <<Ա. Գրիգորյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր>> բառերը փոխարինել <<Հ. Հովհաննիսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր>> բառերով.
4) <<Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ>> բաժնում`
ա. <<Է. Թորոսյան -Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ>> բառերը փոխարինել <<Վ. Բարսեղյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի <<Ռեժիսուրա>> մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ>> բառերով,
բ. <<Վ. Բարսեղյան -Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Ռեժիսուրա» բաժնի 2-րդ կուրսի ուսանող>> բառերը փոխարինել <<Ս. Սանոյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ասպիրանտ>> բառերով,
գ. <<Ա. Հարությունյան -Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի <<Թատերագիտություն>> բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող>> բառերը փոխարինել <<Վ. Խաչատրյան -Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի <<Դերասանական արվեստ>> մասնագիտության 1-ին կուրսի ուսանող>> բառերով,
դ. <<Կ. Նաղդալյան -Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Ռեժիսուրա» բաժնի 1-ին կուրսի ուսանող>> բառերը փոխարինել <<Ա. Գինոսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի <<Ռեժիսուրա>> մասնագիտության 1-ին կուրսի ուսանող>> բառերով,
ե. <<Ղ. Մադոյան -Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի կառավարում» բաժնի 1-ին կուրսի ուսանող>> բառերը փոխարինել <<Ա. Սարգսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի <<Ռեժիսուրա>> մասնագիտության 1-ին կուրսի ուսանող>> բառերով,
զ. <<Զ. Մինասյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի կառավարում» բաժնի 2-րդ կուրսի ուսանող>> բառերը փոխարինել <<Լ. Ավետիսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Կինո-արվեստ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող>> բառերով: