3 Մարտի 2006, 155 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ 379 6 -
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 223 6 -
առանձնացված ստորաբաժանումներ`
Հայաստանի Հանրապետությունում Առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալություն 11 - -
Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալություն 54 1 -
Հայաստանի Հանրապետության որակի տեսչություն 65 2 -
Հայաստանի Հանրապետության հավատարմագրման գործակալություն 10 1 -
Հայաստանի Հանրապետության կոնցեսիոն գործակալություն 16 1 - »:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեում սույն որոշումից բխող վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` ապահովել հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվող աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։