26 Դեկտեմբերի 2013, 1228 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1053-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 919-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1053-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ» բառերը փոխարինել «Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)» բառերով,
բ. «Գ. Հարությունյան - Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական ուսումնարանի տնօրեն» բառերը փոխարինել «Ե. Առաքելյան - Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական ուսումնարանի տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի խորհրդական (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)» բառերով: