Վարչապետի որոշումներ

26 Դեկտեմբերի 2013, 1222 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 551-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 15-ի <<Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 8-ի N 405-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 551-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) <<Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ>> բաժնում`
ա. <<Ս. Խաչատրյան - ՀՀ Սյունիքի մարզպետ>> բառերը փոխարինել <<Վ. Հակոբյան - ՀՀ Սյունիքի մարզպետ>> բառերով,
բ. <<Ա. Դոլունց - ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ>> բառերը փոխարինել <<Ա. Մարդյան - ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ>> բառերով,
գ. <<Ս. Խաչատրյան -<<Որոտան ՀԷԿ-երի համակարգ>> ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)>> բառերը փոխարինել <<Տ. Կարապետյան -<<Գորիս-Գամմա>> ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)>> բառերով.
2) <<Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ>> բաժնում`
ա. <<Մ.Մելիք-Բախշյան -Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ՈՒԳՄԳՀ-ի վարչության պետ-պրոռեկտոր>> բառերը փոխարինել <<Ա. Շեկունց - Գորիսի N 4 ավագ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)>> բառերով,
բ. <<Ա. Ղուկասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ>> բառերը փոխարինել <<Ա. Ղուկասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության <<Կրթության ազգային ինստիտուտ>> ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)>> բառերով.
3) <<Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ>> բաժնում <<Տ. Խաչատրյան - Գորիսի պետական համալսարանի «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ>> բառերը փոխարինել <<Ա. Բաբախանյան - Գորիսի պետական համալսարանի <<Կրթության կառավարում>> մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ>> բառերով: