26 Դեկտեմբերի 2013, 1226 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1050-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 925-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1050-Ա որոշման հավելվածի`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Տ. Մուկուչյան - ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Տ. Մուկուչյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերով,
բ. «Ա. Մելիքյան - ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Բադեյան - ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերով,
գ. «Ա. Ղուկասյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Հակոբյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ» բառերով,
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Ա. Հակոբյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Է. Ալեքսանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ» բառերով,
բ. «Ն. Պողոսյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ» բառերը փոխարինել «Ռ. Գրիգորյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ» բառերով,
գ. «Ա. Խաչատրյան - ՀՀ Ազգային ժողովի օրենսդրության վերլուծության վարչության պետ» բառերը փոխարինել «Ա. Խաչատրյան - ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (համաձայնությամբ)» բառերով.
3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում
«Ի. Խլղաթյան - Գավառի պետական համալսարանի հաշվապահական հաշվառման ամբիոնի պրոֆեսոր» բառերը փոխարինել «Թ. Ասոյան - Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան» բառերով.
4) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Ն. Ավետիսյան - Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Մ. Հովհաննիսյան - Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով,
բ. «Գ. Պողոսյան - Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Բոխյան - Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության բակալավրի 2-րդ կուրսի ուսանող» բառերով,
գ. «Ս. Սուչյան - Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ի. Մարտիրոսյան - Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրի 2-րդ կուրսի ուսանող» բառերով: