Վարչապետի որոշումներ

25 Դեկտեմբերի 2013, 1220 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1061-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 927-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1061-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ» բառերը փոխարինել «Ա. Կարապետյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության տեսչության պետ» բառերով,
բ. «Մ. Սայադյան - ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետ» բառերը փոխարինել «Մ. Սայադյան - ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում
«Է. Շարմազանով - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Է. Շարմազանով - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)» բառերով.
3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Ն. Եգանյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Եղիազարյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Լրագրություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող» բառերով,
բ. «Ա. Կարապետյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Ներկարարյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Մաթեմատիկա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող» բառերով,
գ. «Ա. Ամիրյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Կենսաբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Կ. Շուշանյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Դեղագործական քիմիա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող» բառերով: