Վարչապետի որոշումներ

23 Դեկտեմբերի 2013, 1208 - Ա

Ե. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ե. Կիրակոսյանին 2014 թվականի փետրվարի 3-7-ը գործուղել Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)՝ ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի 2–րդ աշխատանքային խմբի 60-րդ նստաշրջանին մասնակցելու համար։
2. Ե. Կիրակոսյանի՝ Նյու Յորք գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ե. Կիրակոսյանի՝ Նյու Յորք գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։