Վարչապետի որոշումներ

20 Դեկտեմբերի 2013, 1189 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև օդային հաղորդակցության զարգացման նպատակով Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունում երկկողմանի խորհրդակցություն անցկացնելու նպատակով 2013 թվականի դեկտեմբերի 23-25-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Գ. Մելքոնյանինը և Ա. Աշուղյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Լ. Ջանիբեկյանինը և Ն. Սաֆարյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Խաչատուրյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: