20 Դեկտեմբերի 2013, 1194 - Ա
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ Հ. ՉԻԹՉԻԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Հ. Չիթչիանի գլխավորած պատվիրակության՝ 2013 թվականի նոյեմբերի 21-23-ը Հայաստանի Հանրապետություն այցի ընթացքում կեցության, սննդի, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, հուշանվերների ձեռքբերման, արարողակարգային և այլ միջոցառումների հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 4777500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացրած հաշվետվության: