Վարչապետի որոշումներ

18 Դեկտեմբերի 2013, 1185 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1039-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի նոյեմբերի 14-ի
«Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 1039-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) «Հայաստանի Հանրապետության սահմանային» բառերից առաջ լրացնել
«1.» թիվը.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ կետով.
«2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին`
1) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հուլիսի 22-ի
ՆԿ-129-Ն կարգադրության համաձայն համակարգել Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում մեկ պատուհան սկզբունքի ներդրման աշխատանքները.
2) յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության կառավարության աշխա-տակազմ ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:»: