Վարչապետի որոշումներ

17 Դեկտեմբերի 2013, 1183 - Ա

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի «Օպերա» սրահում կայանալիք՝ աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և Արցախ. Քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսին մասնակցելու և Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Օ. Ֆիլիպետտիի հետ հանդիպելու նպատակով Հայաստանի Հանրապետու-թյան մշակույթի նախարար Հ. Պողոսյանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 12-15-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցներից` համաձայն փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: