13 Դեկտեմբերի 2013, 1160 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1183-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի <<Երևանի պետական համալսարան>> պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունվարի 9-ի N 5-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 1183-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) <<Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ>> բաժնում`
ա. <<Գ. Կոստանյան - ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)>> բառերը փոխարինել <<Գ. Կոստանյան - ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)>> բառերով,
բ. <<Ա. Դանիելյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)>> բառերը փոխարինել <<Վ. Գաբրիելյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար>> բառերով.
2) <<Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ>> բաժնում <<Ա. Ղուկասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի <<Բարձրագույն որակավորման հանձնաժողով>> գործակալության պետ>> բառերը փոխարինել <<Լ. Արզումանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի <<Բարձրագույն որակավորման հանձնաժողով>> գործակալության պետ>> բառերով.
3) <<Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ>> բաժնում`
ա. <<Վ. Ղափլանյան -Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող>> բառերը փոխարինել <<Ա. Միքայելյան -Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի>> բառերով,
բ. <<Ա. Բալոյան -Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող>> բառերը փոխարինել <<Մ. Հարությունյան -Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի>> բառերով,
գ. <<Լ. Ալեքսանյան -Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող>> բառերը փոխարինել <<Ն. Սինորյան -Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի>> բառերով,
դ. <<Հ. Ղազարյան -Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող>> բառերը փոխարինել <<Գ. Աբգարյան -Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ>> բառերով,
ե. <<Ա. Խաչիկյան -Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող>> բառերը փոխարինել <<Ս. Մելքոնյան -Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի>> բառերով,
զ. <<Վ. Չալոյան -Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող>> բառերը փոխարինել <<Վ. Ղափլանյան -Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրանտ>> բառերով,
է. <<Լ. Կոշեցյան -Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող>> բառերը փոխարինել <<Ջ. Հակոբյան -Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող>> բառերով,
ը. <<Լ. Բարխուդարյան -Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող>> բառերը փոխարինել <<Ն. Մարտիրոսյան -Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող>> բառերով: