Վարչապետի որոշումներ

13 Դեկտեմբերի 2013, 1157 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով և Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման նախագծի, այդ թվում` Հայաստանի հարավային երկաթուղու առաջարկվող ծրագրի նախագծի ուսումնասիրման նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ուսումնասիրել Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման, այդ թվում` Հայաստանի հարավային երկաթուղու առաջարկվող ծրագրի նախագիծը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Հավելված