17 Դեկտեմբերի 2013, 1178 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 861-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի N 591-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 861-Ա որոշման N 1 հավելվածում «Մ. Սարգսյան» բառերը փոխարինել «Հ. Բադալյան» բառերով: