Վարչապետի որոշումներ

5 Դեկտեմբերի 2013, 1144 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ, ՀՈՒՇԱՆՎԵՐՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Սոցիալական ոլորտում երկարատև ու բարեխիղճ աշխատանքի համար, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստեղծման 95-ամյակի և սոցիալական ծառայությունների կազմավորման 20-ամյակի կապակցությամբ հետևյալ անձանց`
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով`
Թադևոս Ավետիսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և սոցիալական հարցերի վարչության պետ

Աստղիկ Մինասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ

Նաիրա Մադաթյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Ավանի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի առաջատար մասնագետ
2) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշանվերով`
Արայիկ Պարոնյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ (N 00019 անվանական ժամացույց)

Անուշ Սիմոնյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի տեղակալ (N 00011 անվանական ժամացույց)

Արամ Շահնազարյան - ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ (N 00009 անվանական ժամացույց)

Վարազդատ Ասատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Արմավիրի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն (N 00008 անվանական ժամացույց)

Վահան Հովհաննիսյան - ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ծառայությունների Ապարանի տարածքային գործակալության գլխավոր մասնագետ (N 00007 անվանական ժամացույց)

3) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով`
Գայանե Քարտաշյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության բաժնի պետ

Ալինա Աղաբեկյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ

Մուշեղ Մկրտչյան - ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ծառայությունների Արթիկի տարածքային գործակալության պետ

Արմեն Մարգարյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ծառայությունների Վայքի տարածքային գործակալության պետ

Զինավոր Սարգսյան - ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ծառայությունների Աբովյանի տարածքային գործակալության պետ

Արամ Հարությունյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ծառայությունների Վարդենիսի տարածքային գործակալության պետ

Հրաչյա Սուքիասյան - ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ծառայությունների Ստեփանավանի տարածքային գործակալության գլխավոր մասնագետ

Լալա Աբգարյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Աջափնյակի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի առաջատար մասնագետ

Սամվել Սահրատյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ծառայությունների Իջևանի տարածքային գործակալության առաջատար մասնագետ

Հասմիկ Ներկարարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

Կարինե Հովհաննիսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության բուժքույր