9 Դեկտեմբերի 2013, 1148 - Ա
Ի. ԻՍԱՅԱՆԻՆ ԵՎ Կ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի. Իսայանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Կ. Գասպարյանին 2013 թվականի դեկտեմբերի 9-11-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին մասնակցելու համար:
2. Ի. Իսայանի և Կ. Գասպարյանի` Մոսկվա գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ի. Իսայանի և Կ. Գասպարյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են Եվրասիական զարգացման բանկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
Ի. Իսայանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։