9 Դեկտեմբերի 2013, 1149 - Ա
Լ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ` ՆԻԿՈՍԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Էներգետիկ խարտիայի 24-րդ համաժողովին և նախարարական կոնֆերանսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լ. Շահվերդյանի` 2013 թվականի դեկտեմբերի 4-6-ը Նիկոսիա (Կիպրոսի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Լ. Շահվերդյանի՝ Նիկոսիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: