Վարչապետի որոշումներ

28 Նոյեմբերի 2013, 1117 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1255-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Տաթև զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում միջազգային չափանիշներին համապատասխանող գրավիչ ճարտարապետական և լանդշաֆտային միջավայրի կազմակերպման խնդիրները համակարգելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի «Տաթև զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին Ν 1255-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) «Ա. Մուսայան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ բառերից հետո լրացնել «Մ. Մաթևոսյան
- «Հայանտառ ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) բառերով.
2) «Ա. Դոլունց - ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ բառերը փոխարինել
«Վ. Գրիգորյան - ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ բառերով: