Վարչապետի որոշումներ

2 Դեկտեմբերի 2013, 1134 - Ա

Վ. ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ ՄԱՐԱՔԵՇ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Միրումյանին 2013 թվականի դեկտեմբերի 2-5-ը գործուղել Մարաքեշ (Մարոկկոյի Թագավորություն)` «Հարկային և միջկառավարական հարաբերություններ» խորագրով միջազգային հարկային երկխոսության 5-րդ գլոբալ համագումարին մասնակցելու համար:
2. Վ. Միրումյանի՝ Մարաքեշ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Միրումյանի` Մարաքեշ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: