Վարչապետի որոշումներ

27 Նոյեմբերի 2013, 1106 - Ա

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՔԻՇՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Հարությունյանին 2013 թվականի դեկտեմբերի 16-18-ը գործուղել Քիշնև (Մոլդովայի Հանրապետություն)՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 29-րդ համաժողովը և գյուղատնտեսության եվրոպական հանձնաժողովի 38-րդ նստաշրջանը նախապատրաստելու նպատակով ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչների խորհրդակցական ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Հարությունյանի՝ Քիշնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Հարությունյանի՝ Քիշնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023