Վարչապետի որոշումներ

26 Նոյեմբերի 2013, 1088 - Ա

Վ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԿՈՊԵՆՀԱԳԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Վ. Պողոսյանին 2013 թվականի դեկտեմբերի 10-12-ը գործուղել Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն)՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված «Ինտեգրացված մոտեցում թոքաբորբերի և աղիքային հիվանդությունների կանխարգելմանը» խորագրով աշխատանքային խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Պողոսյանի` Կոպենհագեն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Պողոսյանի` Կոպենհագեն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023