Վարչապետի որոշումներ

26 Նոյեմբերի 2013, 1086 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 834-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի սեպտեմբերի 18-ի «Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միացման գործընթացները համակարգող հանձնաժողով և համապատասխան ոլորտային աշխատանքային խմբեր ստեղծելու մասին» N 834-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԽՄԲԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>
2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միացման գործընթացները համակարգող հանձնաժողով ու հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:».
3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատել ոլորտային աշխատանքային խմբերի ցանկը և նշանակել այդ խմբերի ղեկավարներին` համաձայն N 2 հավելվածի:»
4) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
5) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Ոլորտային աշխատանքային խմբերի ղեկավարներին` երկօրյա ժամկետում ձևավորել աշխատանքային խմբերի կազմերը և արդյունքների մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

Հավելված

Արխիվ

2024

2023