Վարչապետի որոշումներ

22 Նոյեմբերի 2013, 1076 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 205 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Ա. Հակոբյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Կարապետյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերով.
2) «Ա. Ղազարյան - Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն» բառերը փոխարինել «Ա. Վարդանյան - Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն» բառերով: