Վարչապետի որոշումներ

22 Նոյեմբերի 2013, 1074 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
1. Հայաստանի Հանրապետությունում պետական, համայնքային և մասնավոր սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության օբյեկտների գույքագրման ու տվյալների վերլուծման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Պետական, համայնքային և մասնավոր սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության օբյեկտները գույքագրող ու տվյալները վերլուծող միջգերատեսչական հանձնաժողովին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետությունում պետական, համայնքային և մասնավոր սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության օբյեկտների շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու վերաբերյալ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ մասնավոր հատվածի կողմից շինարարությունը ժամկետին ավարտելու հետ կապված պարտավորությունները չկատարած սուբյեկտների նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Հավելված