Վարչապետի որոշումներ

22 Նոյեմբերի 2013, 1072 - Ա

Գ. ԲԱՂԻՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գ. Բաղիյանին 2013 թվականի նոյեմբերի 25-27-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)՝ Անկախ պետությունների համագործակցության ագրոպարենային հարցերով միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
2. Գ. Բաղիյանի` Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Բաղիյանի` Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023