22 Նոյեմբերի 2013, 1071 - Ա
Լ. ՂԱԼԹԱՂՉՅԱՆԻՆ ԵՎ Ն. ԶԱՆԳԻՆՅԱՆԻՆ ՊԱՆԱՄԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության և վերլուծության վարչության իրավական ակտերի մշակման բաժնի պետ Լ. Ղալթաղչյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության դատական հանձնարարությունների բաժնի առաջին կարգի մասնագետ Ն. Զանգինյանին 2013 թվականի նոյեմբերի 24-28-ը գործուղել Պանամա (Պանամայի Հանրապետություն)` ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Լ. Ղալթաղչյանի և Ն. Զանգինյանի՝ Պանամա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լ. Ղալթաղչյանի՝ Պանամա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: