22 Նոյեմբերի 2013, 1075 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի զարգացման միջոցառումների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության համապատասխան հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` հաշվի առնելով առկա տնտեսական միտումները և ելնելով մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխություններից, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման հավելվածում համապատասխան ճշտումներ կատարելու վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին`
1) յուրաքանչյուր տարվա մինչև փետրվարի 10-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի իրականացման վերաբերյալ.
2) սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում ապահովել համայնքի, հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների ակտիվ մասնակցությունը: