19 Նոյեմբերի 2013, 1065 - Ա
Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԱՖՐԻԿՅԱՆԻՆ ԱԲՈՒ ԴԱԲԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանին 2013 թվականի նոյեմբերի 19-22-ը գործուղել Աբու Դաբի (Միացյալ Արաբական Էմիրություններ)` «Տնտեսական մրցունակություն» թեմայով տարածաշրջանային համաժողովին մասնակցելու, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրն ստորագրելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Խաչատրյանի և Ա. Աֆրիկյանի՝ Աբու Դաբի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայու
թյան նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աբու Դաբի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: