Վարչապետի որոշումներ

18 Նոյեմբերի 2013, 1064 - Ա

Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԲԱՆԳԿՈԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի օգնական Ա. Մկրտչյանին 2013 թվականի նոյեմբերի 18-21-ը գործուղել Բանգկոկ (Թաիլանդի Թագավորություն) «ԱյԹիՅու Տելեկոմ Ուորդ 2013» խորագրով միջոցառմանը մասնակցելու համար։
2. Գ. Բեգլարյանի և Ա. Մկրտչյանի՝ Բանգկոկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բանգկոկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր