Վարչապետի որոշումներ

18 Նոյեմբերի 2013, 1063 - Ա

Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին 2013 թվականի նոյեմբերի 26-28-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետություն կայանալիք այցին առնչվող հարցերը քննարկելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում մեկնարկվելիք «Կոլումբոս» ծրագրի 3-րդ փուլի մանրամասները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային բարեփոխումների արդյունքները քննարկելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Խաչատրյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: