Վարչապետի որոշումներ

14 Նոյեմբերի 2013, 1054 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 757-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 10-ի «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը սահմանելու մասին» N 757-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, սոցիալական ապահովության պետական ծառայության պետ» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար» բառերով.
2) «Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Կ. Թամազյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերով.

3) «Է. Բաբայան» բառերը փոխարինել «Ա. Օրբելյան» բառերով.
4) «Ա. Ալավերդյան» բառերը փոխարինել «Վ. Միրումյան» բառերով.
5) «Ա. Անանյան - ՀՀ վարչապետի օգնական» բառերը փոխարինել «Վ. Արամյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ (համաձայնությամբ)» բառերով.
6) «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ» բառերով: