Վարչապետի որոշումներ

12 Նոյեմբերի 2013, 1040 - Ա

Ն. ԱՎԵՏՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության գլխավոր մասնագետ Ն. Ավետյանին 2013 թվականի նոյեմբերի 12-14-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի կայուն էներգաարդյունավետության նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Ն. Ավետյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ն. Ավետյանի՝ Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։