14 Նոյեմբերի 2013, 1050 - Ա
Ա. ԱՇՈՏՅԱՆԻ ԵՎ Տ. ՍԱՀԱԿՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 1-ի 15-րդ նիստի արձանագրության հանձնարարականին առնչվող հարցերի քննարկման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ
Տ. Սահակյանի` 2013 թվականի նոյեմբերի 7-9-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: