Վարչապետի որոշումներ

14 Նոյեմբերի 2013, 1047 - Ա

Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԵՎ Վ. ԱՂԱՋԱՆՅԱՆԻ՝ ՖՐԱՆԿՖՈՒՐՏ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «ID աշխարհ 2013» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյանի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ Վ. Աղաջանյանի՝ 2013 թվականի նոյեմբերի 5-7-ը Ֆրանկֆուրտ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: