Վարչապետի որոշումներ

14 Նոյեմբերի 2013, 1046 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 69-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«69. Հայաստանի Հանրապետության Շիրակի
մարզպետարանի աշխատակազմ` 164 2 -

այդ թվում`

կառուցվածքային ստորաբաժանումներ 137 2 -

առանձնացված ստորաբաժանումներ`

Ախուրյանի սոցիալական ծառայությունների
տարածքային գործակալություն 6 - -

Ամասիայի սոցիալական ծառայությունների
տարածքային գործակալություն 4 - -

Աշոցքի սոցիալական ծառայությունների
տարածքային գործակալություն 4 - -
Արթիկի սոցիալական ծառայությունների
տարածքային գործակալություն 7 - -

Մարալիկի սոցիալական ծառայությունների
տարածքային գործակալություն 6 - -»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: