Վարչապետի որոշումներ

23 Սեպտեմբերի 2013, 836 - Ա

Ս. Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի կազմավորման 80-ամյակի կապակցությամբ և իրավագիտության ոլորտում ունեցած ավանդի համար Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի համակարգչային կենտրոն-գրադարանի տնօրեն, ի.գ.թ., դոցենտ Սերգեյ Վահանի Առաքելյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: