Վարչապետի որոշումներ

12 Սեպտեմբերի 2013, 803 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Գիտության բնագավառում երկարատև, բեղմնավոր գիտական գործունեության և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի կապակցությամբ հետևյալ անձանց`
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով՝
Հարություն Տիրանի Մարության - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.դ.

Հովհաննես Մնացականի Այվազյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն, ք.գ.դ.

2) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով`
Տիգրան Կարոյի Զարգարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար տ.գ.թ.

Զավեն Վասիլի Ավետիսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բ.գ.դ.

 

 

Արխիվ

2024

2023