Վարչապետի որոշումներ

8 Նոյեմբերի 2013, 1025 - Ա

Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին 2013 թվականի նեյեմբերի 14-15-ը գործուղել Թբիլիսի (Վրաստան)՝ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության կապալառու «Tetra Tech ES, Inc.» ընկերության կողմից «Ցածր արտանետումների ռազմավարություն և մաքուր էներգիայի զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպվող Հայաստան-Վրաստան համատեղ աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գալստյանի՝ Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարելու է հրավիրող կողմը:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
Ա. Գալստյանի` Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023