Վարչապետի որոշումներ

8 Նոյեմբերի 2013, 1026 - Ա

ԵԽ-Ի ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԻ ԽՈՍՆԱԿ Չ. ԹԱՆՈՔԻ ԵՎ ԵՎՐԱՆԵՍԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ Ռ. ՉԱՐՆԵՑԿՈՒ ԵՎ ՆՐԱՆՑ ՈՒՂԵԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2013 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 2-ը ԵԽ-ի պատգամավորներ, Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության արտաքին հարաբերությունների խոսնակ Չ. Թանոքի և ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռ. Չարնեցկու և նրանց ուղեկցող անձանց` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը՝ 2.166.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների: