29 Հոկտեմբերի 2013, 982 - Ա
Ա. ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԵՎ Տ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տ. Մելքոնյանին 2013 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 1-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 44-րդ նիստին մասնակցելու համար:
2. Ա. Սիմոնյանի և Տ. Մելքոնյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
Ա. Սիմոնյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: