Վարչապետի որոշումներ

28 Հոկտեմբերի 2013, 978 - Ա

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ԵՎ Վ. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին և թարգմանիչ Վ. Մկրտչյանին 2013 թվականի հոկտեմբերի 28-30-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանին, ինչպես նաև նստաշրջանի շրջանակներում կազմակերպվող «Հայկական խաղողի հմայքը» խորագրով ցուցահանդեսհամտեսի բացման արարողությանը մասնակցելու և Եվրոպայի խորհրդի մի շարք պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով:
2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Վ. Մկրտչյանի՝ Ստրասբուրգ գործուղման, ինչպես նաև գործուղման ընթացքում թարգմանության հետ կապված ծախսերը՝ օրական 140.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:


 

Արխիվ

2024

2023