Վարչապետի որոշումներ

5 Նոյեմբերի 2013, 1004 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 834-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի սեպտեմբերի 18-ի «Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միացման գործընթացները համակարգող հանձնաժողով և համապատասխան ոլորտային աշխատանքային խմբեր ստեղծելու մասին» N 834-Ա որոշման`
1) N 1 հավելվածը <<Ա. Ջավադյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)>> բառերից հետո լրացնել <<Ս. Մնացականյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ (համաձայնությամբ)>> բառերով.
2) N 2 հավելվածում`
ա. Մաքսային միությանը միանալու արձանագրությունը նախապատրաստող աշխատանքային խմբի կազմը <<Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ>> բառերից հետո լրացնել <<Գ. Եգանյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ>> բառերով,
բ. հավելվածը «Կ. Վարդանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի և փոքր և միջին ձեռնարկատիրության վարչության պետ» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Վիճակագրական հարցերով աշխատանքային խումբ

Լ. Պետրոսյան - ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ
(աշխատանքային խմբի ղեկավար) (համաձայնությամբ)

Ա. Բաղդասարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
տնտեսական զարգացման քաղաքականության վարչության
պետ

Գ. Միրզոյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի աշխատակազմի մաքսային վիճակագրության,
վերլուծության և ռիսկերի կառավարման վարչության պետ

Վ. Ջանվելյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի վճա
րային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության
բաժնի պետ

Ք. Պողոսյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի
վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրու
թյան բաժնի պետ (համաձայնությամբ)

Մ. Բարսեղյան - ՀՀ կենտրոնական բանկի աշխատակազմի արտաքին
հատվածի վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ)»։

 

Արխիվ

2024

2023