Վարչապետի որոշումներ

5 Նոյեմբերի 2013, 1007 - Ա

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Հ. Պողոսյանին 2013 թվականի նոյեմբերի 10-11-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր տոնակատարություններին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության ղեկավարության հետ օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտում համագործակցության հետ կապված առկա խնդիրների քննարկմանը մասնակցելու նպատակով:
2. Հ. Պողոսյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հ. Պողոսյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Արխիվ

2024

2023