Վարչապետի որոշումներ

5 Նոյեմբերի 2013, 1005 - Ա

Ա. ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Ա. Բախչագուլյանին 2013 թվականի նոյեմբերի 5-6-ը գործուղել Թբիլիսի (Վրաստան)՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմինների միջև փոխհամագործակցության ամրապնդման, ինչպես նաև բնագավառները կանոնակարգող պահանջների և կանոնների քննարկման նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Բախչագուլյանի՝ Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Բախչագուլյանի` Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023