23 Հոկտեմբերի 2013, 971 - Ա
Կ. ԹԱՄԱԶՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԵՎ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության գլխավոր վերահսկող Կ. Թամազյանին 2013 թվականի նոյեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 6-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) և Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի բաժանմունքի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգումներին մասնակցելու համար:
2. Կ. Թամազյանի` Մոսկվա և Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Թամազյանի` Մոսկվա և Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: