23 Հոկտեմբերի 2013, 970 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 6-րդ կետով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի` 2013 թվականի հոկտեմբերի 24-ին գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետին փոխարինելու է փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: