Վարչապետի որոշումներ

21 Հոկտեմբերի 2013, 968 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 107 պաշտոնի անձնագրի «II. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը» բաժնի 5-րդ կետը «բաժնի գլխավոր մասնագետներից մեկը» բառերից հետո լրացնել «կամ իրավաբանական վարչության գլխավոր մասնագետը» բառերով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 25 պաշտոնի անձնագրի «II. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը» բաժնի 5-րդ կետի երկրորդ պարբերությունը «վարչության պետի,» բառերից հետո լրացնել «արձանագրային բաժնի վարիչի,» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր