22 Հոկտեմբերի 2013, 966 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ Է. ՓԻՐՈՒՄՅԱՆԻՆ ԲԱՆԳԿՈԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանին 2013 թվականի հոկտեմբերի 22-26-ը գործուղել Բանգկոկ (Թաիլանդի Թագավորություն)՝ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմերի 25-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Է. Փիրումյանի` Բանգկոկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Է. Փիրումյանի՝ Բանգկոկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: