21 Հոկտեմբերի 2013, 951 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 26-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության և վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության կարգավորիչ բարեփոխումների ստորաբաժանման կարողությունների հզորացման ծրագիր» ԻԶՀ TF 011972 դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 26-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված